ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

С больной головы на здоровую

С больной головы на здоровую
27.11.2015 | 00:59

Գյուղատնտեսության նախարարության «Հայանտառտնտեսություն» ՊՈԱԿ-ն իր բան ու գործը թողած, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տղային` Տիգրան Խաչատրյանին է «խաղացնում»։ Օրերս նա դարձել է «Հայանտառտնտեսության» տնօրենի օգնական։ Այս կառույցը գուցե որոշել է այսպե՞ս պայքարել ապօրինի ծառահատումների դեմ։ Խնդիր, որը փոխանակ տարեցտարի նվազելու, ավելի մեծ ծավալներ է ընդունում։ Վերջերս «Հայանտառտնտեսության» տնօրեն Մարտուն Մաթևոսյանը պաշտոնապես ահազանգեց, որ 2015-ին 2014-ի համեմատ ապօրինի ծառահատումների դեպքերը զգալիորեն ավելացել են, և ամենակարևորն այն է, որ հատվում են ոչ թե ծեր, չորացած, այլ առողջ ծառերը։ Էստեղ են ասել` պաշտպանվելու ամենալավ ձևը հարձակվելն է։ «Հայանտառը» ահազանգում է առաջինը, բայց մեկը չկա հարցնի` ո՞ւմ է ուղղված այդ ահազանգը։ Չէ՞ որ անտառների պահպանության պատասխանատվությունը հենց «Հայանտառտնտեսությանն» է։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 7066

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ